Այս տարվա օգոստոս ամսից ԱՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են փուլային դասընթացներ` հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով, որոնք նպատակ ունեն բարձրացնել հաշվապահական և հարկային հաշվառման բնագավառներում հաշվապահների պատրաստվածության մակարդակը: Դասընթացների հերթական փուլը մեկնարկել է նոյեմբերի 1-ին, որոնցում ընդգրկվել են արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև պետական փայամասնակցությամբ ընկերությունների շուրջ 70 հաշվապահներ: Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնակիցներին է ներկայացվել կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրության և փոփոխության չափանիշները, ինչպես նաև սխալների ուղղման հաշվապահական մոտեցումները: Հաջորդիվ նախատեսվում է ներկայացնել նաև ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների, այդ թվում` դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների, ստացված փոխառությունների և վարկերի, բաժնային գործիքների հաշվառման, ինչպես նաև հարկային հաշվառման հետ կապված հարցեր:
|