ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեկնարկել են սեմինար-դասըթնացներ հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով  
02.11.2018

    Այս տարվա օգոստոս ամսից ԱՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են փուլային դասընթացներ` հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով, որոնք նպատակ ունեն բարձրացնել հաշվապահական և հարկային հաշվառման բնագավառներում հաշվապահների պատրաստվածության մակարդակը:

    Դասընթացների հերթական փուլը մեկնարկել է նոյեմբերի 1-ին, որոնցում ընդգրկվել են արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև պետական փայամասնակցությամբ ընկերությունների շուրջ 70 հաշվապահներ:

    Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնակիցներին է ներկայացվել կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրության և փոփոխության չափանիշները, ինչպես նաև սխալների ուղղման հաշվապահական մոտեցումները:

    Հաջորդիվ նախատեսվում է ներկայացնել նաև ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների, այդ թվում` դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների, ստացված փոխառությունների և վարկերի, բաժնային գործիքների հաշվառման, ինչպես նաև հարկային հաշվառման հետ կապված հարցեր:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/19) 392.60 դրամ
EUR (04/19) 418.04 դրամ
RUB (04/19) 4.21 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր