Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 43998.1 մլն դրամ` պլանավորված 43100.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 2.1 տոկոսով կամ 898.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 45.2 տոկոսով կամ 13691.6 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10441.4 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3250.2 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից:
|