«Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 28-ը ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման 46, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 20, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման և պակասորդի հայտնաբերման 1-ական, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման 3 դեպքեր: Նախարարությունը իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և հորդորում բոլոր հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
|