ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 07.12.2018թ. դրությամբ ԱՀ-ից փոխանցվել է 375.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ  
14.12.2018

    «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան 07.12.2018թ. դրությամբ` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 375.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

    Հաշվի առնելով, որ մոտենում է 2018թ.-ի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմելու ժամկետը տեղեկացնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել.

  •        մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք.
  •        ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը.
  •        զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները

Դրոշմանիշային վճարների վերադարձման մանրամասն ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր