«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան 07.12.2018թ. դրությամբ` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 375.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Հաշվի առնելով, որ մոտենում է 2018թ.-ի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմելու ժամկետը տեղեկացնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել. - մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք.
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը.
- զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները
Դրոշմանիշային վճարների վերադարձման մանրամասն ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
|