Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման կարգավորման իրավական ակտերի ձեռնարկի հրապարակում  
15.12.2018

     Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեթոդական աջակցության շրջանակներում կազմել է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող հիմնական իրավական ակտերի և դրանց կիրառման ուղեցույցների ձեռնարկը, որի նպատակը հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման վարման և կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման ընթացքում ճիշտ կողմնորոշումն ու սխալներից խուսափումն է:

     Ձեռնարկն ընդգրկում է պետական կամ համայնքների բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններում՝ կառավարչական հիմնարկներում, համայնքների ղեկավարների աշխատակազմերում և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հաշվապահական հաշվառման գործընթացը կարգավորող հիմնական օրենսդրաիրավական ակտերը:

     Ձեռնարկին կարող եք ծանոթանալ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության www.minfin-nkr.am պաշտոնական կայքէջի «Հաշվապահական հաշվառում՝ Տեղեկատվություն» բաժնում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/14) 479.05 դրամ
EUR (02/14) 519.53 դրամ
RUB (02/14) 7.54 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր