ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ մասնակցել են «Ստվերային տնտեսություն» թեմայով կազմակերպված սեմինար-քննարկումներին  
20.12.2018

    Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր ԱՀ կառավարության նիստերի դահլիճում կազմակերպվել են «Ստվերային տնտեսություն» թեմայով սեմինար-քննարկումներ, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ:

    Սեմինարը վարում էր Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Ներկայացնելով ստվերային տնտեսության ցուցանիշի հաշվարկման նպատակով միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդաբանությունը` Հրանտ Միքայելյանը առանձին անդրադարձել է իր կողմից հեղինակած «Теневая экономика в Армении» գրքում Հայաստանի Հանրապետությունում կիրառված մեթոդաբանությանը:

    Բանախոսը ներկայացրել է նաև ոլորտի մի շարք խնդիրներ և դրանց լուծման եղանակները, ինչպես նաև պատասխանել դասընթացի մասնակիցների հարցերին:

    Հանդիպման վերջում Հ. Միքայելյանը նշել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր