ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախի Հանրապետությունում 99 հարկ վճարողներ ստացել են օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ  
25.12.2018

   ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին

    ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հավաստագրեր է շնորհել 99 հարկ վճարողների, ովքեր համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:

    Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում այս նախաձեռնությունը, որի նպատակն է հարկ վճարողների շրջանում ձևավորել և ամրապնդել հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը: «Ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ օրինապահ հարկ վճարողների շարքերը այսօր համալրել են ավելի մեծ թվով հարկ վճարողներ: Նաև ուրախալի է, որ Ձեզանից շատերը հաստատակամորեն պահպանել են իրենց տեղն այս շարքերում», -իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը, հույս հայտնելով, որ տարեցտարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն այդ ցանկերում ու որպես հարկային մարմնի գերնպատակ, ամբողջ Հանրապետությունում ունենանք միայն օրինապահ հարկ վճարողներ:

    Նախարարն անդրադարձել է նաև 2019 թվականին համակարգում սպասվող նորարարություններին. մասնավորապես գալիք տարում ներդրվելու են հարկ վճարողների պարտավորությունների հաշվառման, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգերը և մի շարք այլ բարեփոխումներ:

    Հանդիպման ավարտին Արթուր Հարությունյանը ներկաներին շնորհավորել է ամանորյա տոների կապակցությամբ և մաղթել, որ 2019 թվականը լինի խաղաղության ու տնտեսական վերելքի տարի:

    Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերին կարող եք ծանոթանալ tax.nk.am կայքից:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր