ԱՀ ֆինանսների նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ մեկնարկվելիք 2019 թվականը իր հետ առատություն, երջանկություն, խաղաղություն բերի, բերք ու բարիքով հարուստ և նպաստավոր տարի լինի: Թող յուրաքանչյուր հայի օջախում թևածի տևական խաղաղություն : Ամանորյա ուրախ տրամադրություններն ուղեկցեն Ձեզ ողջ տարվա ընթացքում՝ դառնալով հաջողությունների գրավական: ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյան
|