Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 53478.3 մլն դրամ` պլանավորված 52700.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 տոկոսով կամ 778.3 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 34.6 տոկոսով կամ 13732.3 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10062.3 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3670.0 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
|