Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3072.0 մլն դրամ` պլանավորված 3000.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 2.4 տոկոսով կամ 72.0 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 3.3 տոկոսով կամ 96.9 մլն դրամով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2568.1 մլն դրամը կամ 83.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2490.4 մլն դրամի կամ 83.7 տոկոսի դիմաց:
|