Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Մեկնարկել է հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը  
08.02.2019
   Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունը պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում Հանրապետությունում գործող հարկ վճարողների հետ:  Հանդիպումների այդպիսի մի շարք էլ մեկնարկել է փետրվար 6-ին` տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխությունները հարկ վճարողներին իրազեկելու նպատակով: 
   Առաջին հանդիպումը կայացել է Մարտակերտ քաղաքում, որի ընթացքում ներկայացվեցին հարկային օրենսդրությունը կանոնակարգող թվով 7 օրենքներում կատարված փոփոխությունները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքը:
   Փոփոխությունները միտված են գործարար միջավայրի` հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեության բարելավմանը, հարկման մեխանիզմների կատարելագործմանը, որոշ ոլորտներում դրույքաչափերի օպտիմալացմանը և տույժերի ու տուգանքների գծով արտոնությունների սահմանմանը:
   Առաջիկայում համաձայն հաստատված ժամանակացույցի սեմինարներ կանցկացվեն նաև Հանրապետության մայրաքաղաքում և մնացած շրջաններում:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/10) 478.02 դրամ
EUR (12/10) 529.50 դրամ
RUB (12/10) 7.52 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր