Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ավարտվեց սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը  
13.02.2019
   2019թ. փետրվարի 11-ին եզրափակվեց ֆինանսների նախարարության կողմից հարկ վճարողների համար կազմակերպված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը: Սեմինար-խորհրդակցություններն անցկացվեցին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում գործող հարկ վճարողների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին  2019 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները: 
   Հարկ վճարողներին առավելապես հետաքրքրում էին հաստատագրված ու արտոնագրային վճարների մասով կատարված փոփոխությունները, որոնցով առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվել փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ  զբաղվող հարկ վճարողների համար, ինչպես նաև  «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքով նախատեսված արտոնությունների շրջանակը, օգտվելու ընթացակարգերը և ժամկետները: Նախարարության մասնագետները մանրամասն ներկայացրեցին օրենքի դրույթները` կոչ անելով հարկ վճարողներին ժամանակին դիմել հարկային մարմին` պարտավորությունների մարման ժամանակացույցի կազմման և արտոնություններից օգտվելու նպատակով:
   Հանդիպումների ընթացքում հարկ վճարողները հնարավորություն ունեցան նաև նախարարության մասնագետներին ուղղել իրենց հուզող հարցերն ու ստանալ համապատասխան պարզաբանումներ:
   Օրենքներին մանրամասն կարող եք ծանոթանալ tax.nk.am կայքէջի «Հարկային օրենսդրություն» բաժնի «Նոր օրենսդրական ակտեր» ենթաբաժնում:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/21) 478.35 դրամ
EUR (02/21) 517.05 դրամ
RUB (02/21) 7.43 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր