«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2019թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 55.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Հաշվի առնելով, որ 2018 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019թ. փետրվարի 28-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), տեղեկացնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել. • մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք. • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը. • զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները: Դրոշմանիշային վճարների վերադարձման մանրամասն ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
|