ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 15.02.2019թ. դրությամբ ԱՀ-ից փոխանցվել են 55.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ  
18.02.2019
   «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2019թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 55.5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
   Հաշվի առնելով, որ 2018 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019թ. փետրվարի 28-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), տեղեկացնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել.
   • մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք.
   • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը.
   • զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները:
 
Դրոշմանիշային վճարների վերադարձման մանրամասն ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր