Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

2019 թվականի 1-ին եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
16.04.2019

    2019 թվականի 1-ին եռամսյակում ԱՀ տարածք են ներմուծվել 28.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 10 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 21.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.9 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 12.4 տոկոսով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ:

    Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի 1-ին եռամսյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 56.2 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 43.4 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 85.8 % և 13.9 %:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (01/24) 478.87 դրամ
EUR (01/24) 528.43 դրամ
RUB (01/24) 7.75 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր