ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հրապարակվել է 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը  
29.04.2019

    ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 9253.8 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9036.3 մլն դրամի դիմաց կամ 217.5 մլն դրամով ավելի։

    Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 3887.7 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախէներգո» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 747.6 և 494.2 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարով:

    Ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով tax.nkr am.



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր