ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Փոփոխություններ են կատարվել «ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում  
10.05.2019

    ԱՀ նախագահը մայիսի 8-ին ստորագրել է ««ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը, որով 3 միլիարդ դրամով ավելացվել են 2019 թ.-ի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները և պետական տուրքեր եկամտատեսակը և նույն չափով ավելացվել 2019 թ.-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը՝ ԱՀ կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

    Օրենքի ընդունումը պայմանավորված է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում» և ընթացիկ տարվա մարտի 27-ին «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով վերանայվել են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման հարաբերությունները:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր