2019 թվականի մայիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 մլրդ դրամի դիմաց կամ ավել 6.5 տոկոսով: Ընդ որում, արտահանված ապրանքանյութական արժեքների 95.1 տոկոսը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 73.6 տոկոսը կամ 9.5 մլրդ դրամ:
|