2019 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է Հանրապետությունում ներդնել էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և կուտակային կենսաթոշակային համակարգերը: Նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ու հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգից օգտվելու ընթացակարգերը հարկ վճարողներին իրազեկելու նպատակով հունիսի 18-ից մեկնարկել է ուսուցողական դասընթացների շարքը: Պլանավորված է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող հարկ վճարողների հետ, այդ թվում` տեղերում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների պատասխանատուների անմիջական կազմակերպմամբ, որոնք հնարավորություն են ընձեռում մանրամասն ծանոթանալ օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ: Դասընթացների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացնում են նաև հարկային վարչարարության ռազմավարական ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման միջոցով ինքնագնահատման համակարգի կայացմանը:
|