ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեկնարկել են սեմինար-դասընթացներ հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով  
02.07.2019

    Հուլիսի 1-ին մեկնարկել է ԱՀ ֆինանսների նախարարության ու ՀՀ աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացների հերթական փուլը, որի նպատակն է բարձրացնել հաշվապահական և հարկային հաշվառման բնագավառներում հաշվապահների պատրաստվածության մակարդակը:

    Դասընթացների այս փուլում ընդգրկվել են մասնավոր հատվածում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների շուրջ 70 հաշվապահներ:

    Մասնակիցներին ներկայացվող թեման «Շահութահարկեր» հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտն է, որով սահմանվում են շահութահարկի հաշվառումը ֆինանսական հաշվետվություններում և ֆինանսական ու հարկային հաշվառման տարբերությունները: Ստանդարտի իմացությունը թույլ կտա ճշգրիտ վարել հաշվապահական և հարկային հաշվառումը, ինչպես նաև ճիշտ հաշվարկել շահութաբաժինները, որի արդյունքում հաշվապահները զերծ կմնան հետագա սխալների կատարումից:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր