Նախնական տվյալներով 2019 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 30009.8 մլն դրամ` պլանավորված 26900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով կամ 3109.8 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 11.3 տոկոսով կամ 3054.1 մլն դրամով: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 24871.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|