«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության կամ պետության ստեղծած հիմնադրամի կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված և փաստացի բնակարանի (անհատական բնակելի տան) ձեռքբերմանն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Նշված դրույթի համաձայն 2019թ. երկրորդ եռամսյակում ԱՀ պետական բյուջեից կատարվել է վերադարձ 270 վարձու աշխատողի 47.8 մլն դրամի չափով:
|