ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Սոցիալական վճարները կատարելու համար Կենտրոնական գանձապետարանում բացվել են հաշվեհամարներ  
05.07.2019
   Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ի գիտություն գործատուների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց, տեղեկացնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հավաքագրման և մասնակիցների ռեեստրին փոխանցման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել են 915005000087՝ «Սոցիալական վճար՝ վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում՝ հարկային գործակալի միջոցովե և 915005000095՝ «Սոցիալական վճար՝ անհատ ձեռնարկատերերից և ինքնազբաղված անձանցից» հաշվեհամարները:
   Սկսած 2019 թվականի հուլիսի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, 915005000087 հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու համար հաշվարկված սոցիալական վճարը, իսկ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատերը և ինքնազբաղված անձը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը՝ 915005000095 հաշվեհամարին:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր