Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ի գիտություն գործատուների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց, տեղեկացնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հավաքագրման և մասնակիցների ռեեստրին փոխանցման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել են 915005000087՝ «Սոցիալական վճար՝ վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում՝ հարկային գործակալի միջոցովե և 915005000095՝ «Սոցիալական վճար՝ անհատ ձեռնարկատերերից և ինքնազբաղված անձանցից» հաշվեհամարները: Սկսած 2019 թվականի հուլիսի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, 915005000087 հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու համար հաշվարկված սոցիալական վճարը, իսկ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատերը և ինքնազբաղված անձը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը՝ 915005000095 հաշվեհամարին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
|