2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 67.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 8.4 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 9.3 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.7 մլրդ դրամ և արտահանված 10.6 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի 1-ին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.1%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.1 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար`90 % և 7.8 %:
|