ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հրապարակվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը  
01.08.2019
ԱՀ ֆինանսների նախարարությունը, «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-հունիս ամիսներին  պետական բյուջե են վճարել 24075.5 մլն  դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21402.8 մլն   դրամի դիմաց կամ 2672.7 մլն դրամով  ավելի։
Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:
Ընկերության կողմից 2019 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 11798.2 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 1606.9 և 1526.1 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարներով: 
Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով tax.nkr.am կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր