ԱՀ ֆինանսների նախարարությունը, «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 24075.5 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21402.8 մլն դրամի դիմաց կամ 2672.7 մլն դրամով ավելի։ Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2019 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 11798.2 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 1606.9 և 1526.1 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարներով:
|