Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Տեղեկատվություն  
13.08.2019

    2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 10008 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 734 պատահար և կատարվել է 114,364.4 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմել է 172,5 հազար դրամ:

    2019 թվականի առաջին կիսամյակում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 4 քննություն, որի արդյունքում տրվել է որակավորված հաշվապահի 4 վկայական: 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ որակավորված հաշվապահների թիվը կազմում է 26:

    2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում լիցենզավորման բնագավառում «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն տրամադրվել է մրգային օղիների արտադրության 1 լիցենզիա, անվանափոխության պատճառով վերաձևակերպվել է մրգային օղիների արտադրության 1 լիցենզիա, դադարեցվել է 2 լիցենզիայի գործողություն՝ գինու արտադրության և վիճակախաղերի կազմակերպման: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 10 լիցենզիայի գործողություն:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/21) 478.35 դրամ
EUR (02/21) 517.05 դրամ
RUB (02/21) 7.43 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր