ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2019 թվականի հուլիս ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
15.08.2019
   2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 11.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 17.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:
   Ընդ որում, ներմուծված ապրանքանյութական արժեքների 71.2 տոկոսը կամ 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Արտահանված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված արտահանումները` կազմելով ընդհանուր արտահանման ծավալի 94.4 տոկոսը կամ 7.1 մլրդ դրամ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր