2019 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ: Ընդ որում, ներմուծված ապրանքանյութական արժեքների 69.4 տոկոսը կամ 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Արտահանված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված արտահանումները` կազմելով ընդհանուր արտահանման ծավալի 91.7 տոկոսը կամ 9.8 մլրդ դրամ:
|