Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: Մրցույթները կկայանան ս.թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հայտարարություններ» բաժնի «Աշխատատեղեր ՀԾ-ում» ենթաբաժին, իսկ հարցաշարին` նույն բաժնի «Մրցույթներ» ենթաբաժին:
|