ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Աշխատանքային խորհրդակցություն գնումների աջակցման կենտրոնի անձնակազմի հետ  
17.09.2019
  Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը  և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2019 թվականի 8 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկել այս տարվա ընթացքում պետական գնումների ոլորտի ենթաօրենսդրական ակտերում կատարված նոր կարգավորումների արդյունքները: 
  Կարևորելով պետական գնումների համակարգի դերը տնտեսության մեջ` նախարարը ընդգծել է գնումների գործընթացի թափանցիկության բարձրացման ուղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման և վստահության բարձրացման համար:
  Խորհրդակցության ավարտին նախարարը առաջիկա անելիքների մասով համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր