Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 44146.1 մլն դրամ` պլանավորված 41300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.9 տոկոսով կամ 2846.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 10.5 տոկոսով կամ 4205.8 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 35778.9 մլն դրամը կամ 81 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|