ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2019 թ ինն ամիսների ընթացքում ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
14.10.2019

    2019 թվականի ինն ամիսների ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 102.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 12.8 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 82.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78.9 մլրդ դրամի դիմաց կամ ավել 4.4 տոկոսով: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի ինն ամիսների ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 65.4 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 34.2%-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 86.5 % և 11.9 %:

    Ապրանքանյութական արժեքների ներմուծման և արտահանման գործարքներ են իրականացվել նաև Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում տեղակայված նորաբաց «Միջնաբերդ» հսկիչ կետով: Մասնավորապես, համաձայն հսկիչ կետում արձանագրված տվյալների, սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծումները կազմել են 13.8 մլն դրամ, արտահանումները` 2.2 մլն դրամ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր