ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 34072.6 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30609.6 մլն դրամի դիմաց կամ 3463 մլն դրամով ավելի։ Ընդ որում, ինը ամիսների ընթացքում 300 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտքագրված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների մեծությունը կազմում է ընդհանուր պետական բյուջեի մուտքերի 77.2 տոկոսը: Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա ինը ամիսների ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2019 թվականի ինը ամիսների արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 15369.5 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 2733 և 1861.9 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարներով: Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:
|