ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ա.Հարությունյանը Աժ-ում ներկայացրել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ նախատեսող օրինագծերի փաթեթը  
01.11.2019

    Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ են սահմանվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի համար:

    Մասնավորապես, օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

    Խորհրդարանը օրինագծերը ընդունել է 30 կողմ ձայնով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր