«Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի շրջանակներում նոյեմբերի 4-ից ֆինանսների նախարարության կողմից մեկնարկել են լայնածավալ հսկողական միջոցառումներ` ուղղված հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում արդեն իսկ արձանագրվել են խախտման մեկ տասնյակից ավելի դեպքեր: Նախարարությունն իրազեկում է, որ անօրինական գործունեության դեպքերը հայտնաբերելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ իրականացվող հսկողական միջոցառումները շարունակական են և հորդորում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
|