ԱՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է համակարգը նոր կադրերով համալրելու գործընթացը: Այդ նպատակով հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 7-ին անց են կացվել հարկային ծառայության թափուր պաշտոնների համալրման բաց և փակ մրցույթների (այդ թվում` կրկնակի) թեստավորման փուլերը, որոնց մասնակցության հայտ է ներկայացրել 35 դիմորդ: Մրցույթների հարցաշարերը և բոլոր մանրամասները սահմանված կարգով նախապես հրապարակվել են ԱՀ ՖՆ պաշտոնական կայքէջում: Թեստավորման փուլի անցողիկ շեմը հաղթահարած 3 մասնակիցներ հնարավորություն են ստացել մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին` հարցազրույցին, որի արդյունքներով հաղթող ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կնշանակվեն համապատասխան թափուր պաշտոններին:
|