2020 թվականի հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին քաղաքային և գյուղական համայնքների անցումը սահուն կազմակերպելու նպատակով շարունակվում են ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները: Հերթական հանդիպումները կազմակերպվել են ԱՀ շրջանների քաղաքային և գյուղական համայնքների հաշվապահների հետ: Սեմինարների ընթացքում ներկայացվել են հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգին անցման հետ կապված սկզբնական փուլի` մինչև 2020 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես` համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների, հողամասերի, ներդրումային գույքի և այլ ակտիվների գույքագրման անցկացման, գույքագրման ակտերի կազմման, գույքագրման արդյունքներով տվյալների դասակարգման աշխատանքները, որի նպատակը մուտքի հաշվեկշիռների ճիշտ կազմումն է:
|