2019 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 14.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.9 մլրդ դրամով կամ 24.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 14.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.2 մլրդ դրամի դիմաց կամ ավել 3.4 անգամ: Ընդ որում, ներմուծված ապրանքանյութական արժեքների 67.1 տոկոսը կամ 9.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Արտահանված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված արտահանումները` կազմելով ընդհանուր արտահանման ծավալի 63.4 տոկոսը կամ 9.2 մլրդ դրամ:
|