Կուտակային կենսաթոշակային համակարգի հարգելի մասնակիցներ` Ձեզ ենք ներկայացնում «Մասնակցի հաշիվ» հավելված մուտք գործելու և հաշիվը կառավարելու ձեռնարկը, որը կօգնի մասնակիցներին online եղանակով կառավարել հաշիվները: Մասնավորապես, ձեռնարկում նկարագրված են կենսաթոշակային հաշվում արտացոլված տվալների ստացման նպատակով online դիմումների ներկայացման, կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության ստացման ընթացակարգերը, որոշակի ժամանակահատվածի համար պորտֆելի եկամտաբերության դիտման հնարավորությունները, ինչպես նաև դիտել կատարված կուտակումները գրաֆիկների տեսքով: «ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՇԻՎ» հավելված մուտք գործելու և հաշիվը կառավարելու ուղեցույցը կարող եք ներբեռնել www.tax.nk.am կայքէջի «Հրապարակումներ» բաժնից:
|