ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը  
22.11.2019

    Նոյեմբերի 22-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

    Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին, որից հետո ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրված եկամուտների հավաքագրման աղբյուրներն ու ծախսերի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտները ծրագրվել են 120 մլրդ 906.5 մլն դրամի չափով, ծախսերը` 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով: «Գալիք տարում նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերն ու թոշակառուների կենսաթոշակները: Մասնավորապես, շուրջ 11 մլրդ 151.2 մլն դրամ ուղղվելու է հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 1 մլրդ 100.6 մլն դրամով կամ 11 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացմամբ և նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ, որի արդյունքում շուրջ 3600 մանկավարժական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` մեկ դրույքի հաշվով, կկազմի 161.7 հազ. դրամ` ներառյալ լրացուցիչ վարձատրությունները: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 27 մլրդ 65 մլն դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 3 մլրդ 423.9 մլն դրամով, որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է և կազմում է ընդհանուր ծախսերի 22.4 տոկոսը: Հատկացվող գումարների ավելացումը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների միջինում 10 տոկոսի չափով բարձրացմամբ, որի համար լրացուցիչ նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 195.7 մլն դրամ: »,- իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը: Նախարարը նշել է նաև, որ Հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը, որը կկազմի 68000 դրամ` 2019 թվականի 55000 դրամի դիմաց: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ներառյալ մասնավոր հատվածը կընդգրկի շուրջ 15000 վարձու աշխատող, որոնց հավելյալ ստացվելիք եկամուտը տարվա կտրվածքով կկազմի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

    ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր