ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Եվս մեկ քայլ բիզնեսին ընդառաջ. հարկ վճարողների հետ online շփման համակարգի ընդլայնում  
09.12.2019
   ԱՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է: 
   Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում նախարարության և  գործարարների միջև: 
   Հերթական քայլը նոր մոտեցում է էլեկտրոնային կառավարման դաշտում.  գործարկվել է ֆինանսների նախարարության e-taxpayer բջջային հավելվածը, ինչը միտված է հարկատու-հարկային մարմին շփումը նվազեցնելուն և հարկատուների համար  հարմարավետության ապահովմանը: 
   Ամբողջովին հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, տեղեկատվության արագ հասանելիություն.  բջջային հավելվածը  հենց այսպես է  ներկայանում օգտատերերին: Այն հնարավորություն է տալիս տեղեկացված լինել նախարարության վերջին նորություններին, ծանուցվել հարկ վճարողի անձնական գրասենյակում առկա տեղեկատվությանը`հանձնված հաշվետվություններին, մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներին, այդ թվում` դրանց ճշգրտումներին, հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների գործարքներին, ինչպես նաև կատարել online վճարումներ պետական բյուջե:  Հավելվածը հնարավորություն կընձեռի նաև  հարկային մարմին ուղարկել դիմումներ` գործունեության վերսկսման, դադարեցման, պարտավորությունների առկայության վերաբերյալ, ստանալ պարզաբանումներ հարկային օրենսդրության այս կամ այն հարցի շուրջ:
   Հավելվածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հարկ վճարողները կարող են ծանոթանալ online.tax.nk.am կայքի «Անձնական գրասենյակե բաժնում և ներբեռնել հավելվածը համապատասխան սարքերում (հեռախոս, պլանշետ):
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր