ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին ամսական կտրվածքով 12500 դր-ից ավելի վճարված սոցիալական վճարների վերադարձը  
12.12.2019
   ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների վճարված սոցիալական վճարների գումարների վերահաշվարկի գործընթացը:
   Մասնավորապես, եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը եկամուտ է ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը (աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ) գերազանցում է ամսական 500 000 դրամը, ապա առաջանում է մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարների գերավճար (12500 դրամը գերազանցող մասով), որը ենթակա է վերադարձման մասնակցին` բանկային փոխանցման միջոցով: 
   Առաջին անգամ գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այդ մասին ծանուցում է մասնակցին` նշելով գերավճարի չափը և մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: 
   Ծանուցումը ստանալուց հետո մասնակիցը պետք է հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում ներկայացնի իր բանկային տվյալները` ծանուցման հետ միասին: 
  Մասնակցի բանկային տվյալները ստանալուց հետո հարկային մարմինը վճարման հանձնարարական է ուղարկում կենտրոնական գանձապետարան, և գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին: 
  Հետագայում նույն մասնակցի համար սոցիալական վճարի գերավճար առաջանալու դեպքում գումարը մասնակցի բանկային հաշվին է փոխանցվում առանց լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու:
2019թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ նախարարությունը ծանուցումներ է ներկայացրել թվով 220 քաղաքացիների, որոնցից 70-ը արդեն իսկ ներկայացրել են բանկային հաշիվները և ստացել սոցիալական վճարի ավել վճարված մասը, իսկ մյուս քաղաքացիներին այդ գումարները կվերադարձվեն բանկային հաշիների վերաբերյալ տվյալները ներկայացվելուց հետո:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր