Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները բանկոմատների միջոցով կարող են տեղեկանալ՝ որքան գումար է կուտակվել իրենց հաշվին  
16.12.2019
   Կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման ու մասնակիցների տեղեկացվածության բարձրացման նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունն ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան շարունակական քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հետևել իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը:
   Մասնավորապես, մասնակիցները կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ հաշվի օպերատորից («Արցախբանկ» ՓԲԸ) և «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի անհատական հաշիվ» համակարգի միջոցով:
   Այս հնարավորություններին ավելացել է ևս մեկ` ավելի մատչելի տարբերակ. այսուհետ մասնակիցները կենսաթոշակային հաշիվները կարող են ստուգել «Արցախբանկ» ՓԲԸ բանկոմատների միջոցով, որոնցով հնարավոր կլինի ստանալ անհատական կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով կատարված վերջին 10 գործառնությունների պատմությունը: 
   Բանկոմատի միջոցով կենսաթոշակային հաշվի մնացորդը ստուգելու համար անհրաժեշտ է քարտը տեղադրել բանկոմատում, մուտքագրել անձնական ծածկագիրը /PIN կոդը/, ընտրել «լրացուցիչ ծառայություններ» հրահանգը, այնուհետև` «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը:  
   Քարտապանի հանրային ծառայության համարանիշը բանկային քարտին կցված չլինելու դեպքում անհրաժեշտ է դիմել քարտը սպասարկող բանկ և ներկայացնել հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտը), որից հետո հնարավոր կլինի օգտվել նշված ծառայությունից:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/02) 509.14 դրամ
EUR (12/02) 613.77 դրամ
RUB (12/02) 6.73 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 275.67 դրամ
Պլատին (III եռ.) 12578.63 դրամ
Ոսկի (III եռ.) 27268.17 դրամ
Տեսանյութեր