ԱՀ Ազգային ժողովը 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը: Գալիք տարում բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 120 մլրդ 949.4 մլն դրամ, ծախսերը` 120 մլրդ 840.7 մլն դրամ, իսկ պրոֆիցիտը՝ 108.7 մլն դրամ: Խորհրդարանն ընդունել է նաև ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը կկազմի 68000 դրամ` գործող 55000 դրամի փոխարեն: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ներառյալ մասնավոր հատվածը, կընդգրկի շուրջ 15000 վարձու աշխատող, որոնց հավելյալ ստացվելիք եկամուտը տարվա կտրվածքով կկազմի ավելի քան 2.5 մլրդ դրամ:
|