ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հաստատվել է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը  
20.12.2019
Հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միօրինակությունն ու միասնականությունն ապահովելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարի  18.12.2019թ. N 359 հրամանով հաստատվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը և մատուցվող  ծառայությունների տեսակները, իրականացման ժամկետներն ու  տրամադրման ձևերը: Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններ են համարվում հարկ վճարողների հաշվառումը, հաշվառումից հանումը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների, դիմումների, հայտարարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, հարկային օրենսդրական դրույթներին ծանուցումը, հարկ վճարողների պարտականությունների կամավոր կատարման ապահովումը, այդ թվում` ավել վճարված հարկերի և վճարների վերադարձը և  մի շարք այլ գործառույթներ:
ԱՀ ֆինանսների նախարարի հրամանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման վայրերի, ժամերի ու կապի միջոցների մասին տեղեկատվությունը տեղադրված է tax.nk.am կայքում:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր