ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին կուտակային համակարգի մասնակիցների անհատական հաշիվներին են փոխանցվել 1.3 մլրդ դրամ կուտակային հատկացումներ  
23.12.2019
   Հարգելի՜ քաղաքացիներ,
   2019թ. հուլիսի 1-ից Արցախի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել արմատական կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, որի նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար` կենսաթոշակային համակարգը դարձնելով ֆինանսապես կայուն և ապահովելով ուղղակի կապ անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև: 
   Կուտակային հատկացումները ձևավորվում են մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարներից, որը կազմում է իր ամսական եկամտի 2.5 %-ը, և պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից` 7.5 %-ի չափով: Այս գումարները փոխանցվում են մասնակցի անհատական հաշվին, որը կառավարում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, արդյունքում՝ թոշակի անցնելիս մասնակիցը ունենում է կուտակված գումարներ և լրացուցիչ եկամուտներ` հաշվեգրված տոկոսների տեսքով: 
   Գործընթացի շրջանակներում ֆինանսների նախարարության կողմից 2019թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կուտակային բաղադրիչի շուրջ 22000 մասնակիցների համար բացված անհատական կենսաթոշակային հաշիվներին են փոխանցվել 1 մլրդ 323.4 մլն դրամ կուտակային հատկացումներ, որից 333.9 մլն դրամը մասնակիցների կողմից վճարված սոցիալական վճարներն են, իսկ 989.5 մլն դրամը` Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները: 
   Համակարգի թափանցիկության ապահովման նպատակով ներդրվել են տարբեր միջոցներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս հետևել իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը:
   Հարգելի՜ քաղաքացիներ, նախարարությունը հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, պահպանելու է հետևողականություն` հանրապետությունում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումները ավարտին հասցնելու նպատակով, ինչը հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիների տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և պետությունից որպես աջակցություն ստացած գումարները` ապահովելով արժանապատիվ ծերություն: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր